Կրկին վաճառքի են հանել Ֆրենկ Սինատրայի առանձնատունը
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Փալմ Դեզերթ քաղաքում կրկին վաճառվում է առանձնատունը, որը ժամանակին պատկանել է XX դարի ամենահայտնի երգիչներից Ֆրենկ Սինատրային, գրում է Los Angeles Times-ը:
Երեք հեկտար հողակտորը՝ երեք տներով, հյուրատներով և լողավազանով 4.5 մլն դոլար են գնահատել: Ընդհանուր առմամբ գնորդը շուրջ 600 ք/մ կացարան կստանա՝ 9 ննջասենյակ և 13 լոգասենյակ: