Եթե որևէ մեկը «Իմ քայլը» դաշինքի օգտին պիտի քվեարկի նրա համար, որ աշխատանքից չազատվի, մեզ այդ քվեն անհրաժեշտ չէ. Փաշինյան
«Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում Կապանում հանդիպել է քաղաքացիներին:
«Մենք հորդորել ենք, որ մեր հանրահավաքներին մարդիկ պետք է չբերվեն: Մենք կառավարություն ենք, որ ժողովրդի ազատությունը որևէ կերպ չենք կարող սահմանափակել: Մեր կառավարությանը որևէ ապօրինի ծառայություն որևէ մեկից պետք չէ: Եթե որևէ մեկը «Իմ քայլը» դաշինքի օգտին պիտի քվեարկի նրա համար, որ աշխատանքից չազատվի, մեզ այդ քվեն անհրաժեշտ չէ: «Իմ քայլը» դաշինքը չի ուզում թեկուզ մեկ հարամ քվե: Մենք չենք եկել հին բռնապետությունը նոր բռնապետությամբ փոխարինելու»,- ասել է նա:
Փաշինյանը շեշտել է, որ անկախ նրանից` իրենք ընդդիմություն կլինեն, թե իշխանություն, ազատության մեջ կլինեն, թե անազատ, իրենց ոչինչ չի կարող կանգնեցնել Հայաստանը ազատ, հզոր երկիր դարձնելու ճանապարհին: