Ծառերն ապօրինի հատած անձինք հայտնաբերվել են
«Հայանտառ» ՊՈԱԿ «Սիսիանի ատառտնտեսություն» մասնաճյուղի 3-րդ պահաբաժնի 8-րդ քառակուսու 1-3 անտառամասում նոյեմբերի 27-ին 38 տարբեր տրամագծի կաղնի ծառեր էին հատվել:
Ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 30-ին պարզվել է, որ նշված ծառերն ապօրինի հատել են 27-ամյա Ստեփան Ս․-ն և 30-ամյա Ժորա Ս․-ն։ Նրանք հրավիրվել են բաժին և տվել խոստովանական բացատրություններ:
Ոստիկանությունից հայտնում են, որ փայտանյութը հայտնաբերվել է: Նախապատրաստվում են նյութեր։