Լևոն Ջավախյանը վթարի է ենթարկվել
Երևան- Վանաձոր ավտոճանապարհի Ծիլքար գյուղի հատվածում մերկասառույց է։ Առավոտյան այս ճանապարհով Լոռի գնացող գրող Լևոն Ջավախյանը վթարի է ենթարկվել և հազիվ փրկվել գահավիժելուց։ Մեքենան այնքան է վնասվել, որ հետ են դարձել Երևան։
Այդ հատվածում առավոտից մի քանի վթար է եղել և ուրիշ վնասված մեքենաներ էլ կան։ Սակայն չկա ոչ մի ՃՈ աշխատակից։Մերկասառույցը հալեցնելու ոչ մի գործողություն չի կատարվում։ Ամբողջ երկիրը զբաղված է ընտրություններով՝ ոչ տեղական իշխանությունները, ոչ ոստիկանությունը, ոչ Երևանյան պատասխանատուները իրենց բուն գործառույթները չեն կատարում։