Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը համաձայնության են եկել 6 երեխաների խնամքի հարցում
Հոլիվուդյան դերասաններ Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը երկու տարի ձգվող ամուսնալուծության գործընթացում համաձայնության են եկել 6 երեխաների խնամքի հարցում: Այս մասին տեղեկացնում է TMZ հանդեսը:
Նշվում է, որ համաձայնությունը հիմնվում է խնամակալության փորձագետի խորհրդատվության վրա: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: