Աննա Հակոբյանի նոր լուսանկարիչը զինհաշմանդամ է. արդեն 12 զինհաշմանդամ ունի աշխատանք
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել Հայրենիքի պաշտպանի տան զինհաշմանդամ երիտասարդներից մեկի՝ Գառնիկ Մելիք-Կարապետյանի մասին՝ հայտնելով, որ նա Աննա Հակոբյանի անձնական լուսանկարիչն է:
«Աննա Հակոբյանն ունի նոր լուսանկարիչ.
Գառնիկը ծանոթացավ իր նոր Գործատուի՝ տիկին Աննա Հակոբյանի հետ Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրը՝ Հայրենիքի պաշտպանի տանը:
Երբ Գառնիկը սկսեց լուսանկարել «աջ ու ձախ»՝ պարզ դարձավ, որ նա հմուտ լուսանկարիչ է ու ստացավ աշխատանքի առաջարկ:
Շնորհավորում եմ եղբայր ջան:
Նշեմ, որ Գառնիկը մեր Կենտրոնի տղաներից, ի դեպ, արդեն 12 զինհաշմանդամ ունի աշխատանք:
Որոշել ենք՝ 2019 թվականին այդ թիվը եռապատկելու ենք»,- ասված է գրառման մեջ: