Բրազիլիայում ինքնաթիռն ընկել է բնակելի տների վրա
Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքի հյուսիսում մասնավոր փոքր ինքնաթիռն ընկել է բնակելի տների վրա, որի հետևանքով երկու մարդ է զոհվել: Այդ մասին հայտնել է Սան Պաուլոյի փրկարար ծառայությունը:
Ըստ տեղեկությունների՝ միջադեպի հետևանքով ևս 12 մարդ վիրավորվել է: Դեպքի վայրում աշխատում են փրկարարները:
Նոյեմբերի 26-ին չորս մարդ էր զոհվել Բրազիլիայի արևելքում երկշարժիչ ինքնաթիռի վթարի հետևանքով: Բելու Օրիզոնտիից թռնող ինքնաթիռը կործանվել էր Ժեկիտայի քաղաքում՝ վայրէջքի պահին: