Լոնդոնում վաճառվել է շոտլանդական վիսկիի ամենաթանկարժեք շիշը
Լոնդոնում կայացած աճուրդի ժամանակ ավելի քան 1.5 մլն դոլարով վաճառվել է մեծ շիշ Macallan շոտլանդական վիսկին: Euromag-ի հաղորդմամբ՝ այն դարձել է աշխարհի ամենաթանկարժեք վիսկին:
«60 տարվա հնեցման Macallan-ի եզակի շիշը, որը նախշազարդվել է իռլանդացի նկարիչ Մայքլ Դիլլոնի կողմից, վաճառվել է 1,2 մլն ֆունտ ստերլինգով՝ մեկ շշի աճուրդի համար համաշխարհային ռեկորդ սահմանելով», - ասվում է Christie's հեղինակավոր աճուրդի տան թվիթերյան հաղորդագրության մեջ:
Christie's-ի տվյալներով՝ վիսկին շշալցվել է 1986-ին: Այն ժամանակ արտադրված 40 շշից միայն մեկն է նկարազարդվել Դիլանի կողմից: Շշի վրա իռլանդացի նկարիչը պատկերել է Մակալան ընտանիքի պատմական տունը, որը կառուցվել է 1700-ին:
Շիշը պահվում է եզակի փայտյա տուփում, որտեղ տեղադրված է նաև նամակ Macallan-ից: