Ինչպես ճիշտ հանգստանալ. խորհուրդներ հղի կանանց
Հղի կանանց արձակուրդի մեկնելը հակացուցված չէ, եթե հղիությունը նորմալ է ընթանում և չկան բարդություններ և վիժման վտանգ: Իսկ արձակուրդի նախընտրելի ժամանակաշրջանը տավա տաք սեզոնն է: Հանգստի մեկնելուց նախընտրելի տրանսպորտային միջոց է գնացքը: Ինքնաթիռով ճանապարհորդել հղիները կարող են մինչև հղիության 32-րդ շաբաթը: Իսկ ավտմեքենայով ճանապարհորդել խորհուրդ չի տրվում, բայց եթե ամեն դեպքում ավտոմեքենայով եք ճանապարհորդում, ապա նստեք մեքենայի հետևի նստարանին, բացի այդ, հաճախ կանգնեք հանգստանալու: Ամեն դեպքում, հղի կանանց խորհուրդ չի տրվում ճանապարհին գտնվել 3 օրից ավելի: Ծովափնյա հանգստի դեպքում հղիներին խորհուրդ է տրվում լողալ վաղ առավոտյան, ժամը 7-8-ին: Իսկ երեկոյան ժամերին անպայման զբոսնեք, թարմ օդն առողջարար է:Ծովափնյա հանգիստը նախընտրելի է հղիության վաղ փուլում, իսկ ավելի ուշ շրջանում նախընտրելի է ամառանոցային հանգիստը, որտեղ, սակայն, հղի կինը պետք է խուսափի ծանր ֆիզիկական աշխատանքից, բացի այդ, չպետք է մենակ մնա: