ՖԻԴԵ-ի վարկանիշ. Լևոն Արոնյանն առաջադիմել է
Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է նոյեմբերի համաշխարհային դասակարգման աղյուսակը:
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանն առաջադիմել է: Մեր շախմատիստը 11-րդ տեղից բարձրացել է 10-րդ հորիզոնական:
Վարկանիշային աղյուսակը շարունակում է գլխավորել Մագնուս Կարլսենը, ով վերջերս երրորդ անգամ անընդմեջ պաշտպանեց աշխարհի չեմպիոնի կոչումը: