Հրապարակվել է բարեկեցության վարկանիշային աղյուսակը. Հայաստանը դիրքերը բարելավել է 8 կետով Ցանկում Հայաստանը զբաղեցրել է 88-րդ տեղը՝ նախորդ տարվա ցուցանիշը բարելավելով 8 կետով: Ռուսաստանը վարկա
Բրիտանական Legatum Institute վերլուծական կենտրոնը հրապարակել է աշխարհի երկրների 2018 թվականի բարեկեցության վարկանիշային աղյուսակը (Prosperity Index):
Ցանկում Հայաստանը զբաղեցրել է 88-րդ տեղը՝ նախորդ տարվա ցուցանիշը բարելավելով 8 կետով: Ռուսաստանը վարկանիշում զբղեցրել է 96-րդ տեղը:
Հարևան երկրներից Ադրբեջանը 99-րդ հորիզոնականում է, Վրաստանը՝ 80-րդ, Թուրքիան՝ 93-րդ:
Աշխարհի ամենաբարեկեցիկ երկրներն են Նորվեգիան, Նոր Զելանդիան և Ֆինլանդիան:
Վարկանիշային աղյուսակը կազմելիս բրիտանացի վերլուծաբանները հաշվի են առել տնտեսության որակը, բիզնես-միջավայրը, կրթությունը, առողջապահությունը, մարդու իրավունքներն ու ազատությունը, պետական կառավարումը: