Աշոտյանն առավոտից իրիկուն գլխին է տալիս, ասում է՝ էս ինչ եղավ, Ղարաբաղը, Հայաստանը կորցրեցինք. Փաշինյան
Ոմանք ասում են՝ Ղարաբաղի հարցում նոր իշխանությունները գնացել թաքուն բաներ են պայմանավորվել: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 30-ին, Նոր Հաճնի հրապարակում բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշեց վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը:
«Աշոտյանն առավոտից իրիկուն գլխին է տալիս, ասում է՝ էս ինչ եղավ, Ղարաբաղը, Հայաստանը կորցրեցինք: Երեւի իրենց համար Հայաստանն իրենց պադավատներն է, որ կորցրել են, իրենց թվում է, որ պադավատը կորցրին, Հայաստանը կորսվել է:
Ես ասում եմ, որ Հայաստանում բացառիկ իրադարձություն է տեղի ունեցել: Հայաստանում երբ է նման բան տեղի ունեցել, որ Հայաստանի ղեկավարը հանդիպել է Ադրբեջանի ղեկավարի հետ, հետո եկել է, մեկ ժամ անց նստել է ֆեյսբուքի ուղիղ եթերի դիմաց եւ պատմել է ժողովրդին, թե ինչ է խոսել: Որովհետեւ ես հաշվետու եմ ժողովրդի առջեւ»,-ընդգծեց Փաշինյանը: