Հայաստանն Ադրբեջանից և Ռուսաստանից առաջ է անցել ամենաբարեկեցիկ երկրների վարկանիշային աղյուսակում
Legatum Institute բրիտանական վերլուծական կենտրոնը հրապարակել է 2018 թ. աշխարհի երկրների բարեկեցության վարկանիշը (Prosperity Index): Այս մասին գրում է Ռուսարմինֆո կայքը:
Հայաստան հայտնվել է 88-րդ տեղում՝ բարելավելով անցյալ տարվա արդյունքը՝ 8 միավորով: Ռուսաստանը զբաղեցնում է 96-րդ տեղը, Ադրբեջանը` 99-րդ, իսկ Վրաստանը` 80-րդ:
Աշխարհի ամենաբարեկեցիկ երկրներ են ճանաչվել՝ Նորվեգիան, Նոր Զելանդիան և Ֆինլանդիան:
Բրիտանացի վերլուծաբանները վարկանիշային ցուցակը կազմելիս հաշվի են առել տնտեսության որակը, գործարար միջավայրը, կրթությունը, առողջապահությունը, մարդու իրավունքներն ու ազատությունը և պետական կառավարման համակարգը: