Գործարար Ռուբեն Վարդանյանի խորհուրդն օգնել է Թինա Կանդելակիին ճիշտ որոշում կայացնել
Ռուս հայտնի հեռուստահաղորդավարուհի, «Матч ТВ»-ի գլխավոր պրոդյուսեր Թինա Կանդելակին, արձագանքել է այն մեղադրանքներին, որ նա բնակարանը գրանցել է իր 16-ամյա որդու անունով: Այս մասին հայտնում է Ռուսարմինֆո կայքը:
«Բարեբախտաբար, իմ շրջապատում կան շատ խելացի և կայացած մարդիկ: Ռուբեն Վարդանյանը ժամանակին ինձ ասել էր, որ իրենց համար որոշակի պայմաններ ստեղծած մարդկանց ճնշող մեծամասնությունը, մինչև հիմա նույնիսկ չեմ մտածել գույքի շարունակականության ապահովման մասին: Այդ պատճառով, ես կանխարգելեցի որևէ տեսակի վեճերը, նախօրոք բաժանելով իմ ունեցվածքի մեծ մասը երեխաների միջև», - գրել է Կանդելակին իր Telegram-ում:
Հեռուստահաղորդավարուհին նշել է, որ բնակարանը գնել է ինչպես շատ ռուսներ՝ վարկով, 15 տարի առաջ և վճարել է СТС հեռուստաալիքով վաստակած գումարով: