Մեքենան ընկել է Աղստև գետը. տուժածները ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողներ են
Shamshyan.cօm-ը հայտնում է, որ դեպքը տեղի է ունեցել երեկ՝ նոյեմբերի 29-ին, ժամը 22։30-ի սահմանում։ Վթարի հետևանքով վարորդ Հ. Շահինյանը և ուղևորները՝ 23-ամյա Արայիկ Դավթյանը (Տավուշի մարզի Աչաջուր գյուղի բնակիչ) ու 26-ամյա Կարեն Թանանյանը (Իջևան քաղաքի բնակիչ), մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն։
Կայքի տեղեկություններով՝ վարորդն ու ուղևորները ծառայում են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում։