Այս օրերին հաճախ եմ հիշում Ռուբեն Գևորգյանցին. Վիգեն Սարգսյան
Պաշտպանության նախկին նախարար, ՀՀԿ նախընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու Վիգեն Սարգսյանն Facebook-ի իր էջում գրառում է կատարել այն մասին, որ այս օրերին հաճախ է հիշում կինոռեժիսոր Ռուբեն Գևորգյանցին.
«Այս օրերին հաճախ եմ հիշում Ռուբեն Գևորգյանցին և անընդհատ մտածում, թե ի՞նչ կաներ որոշ նորելուկների` ազգայինի դեմ սանձազերծած իրենց կատաղի պայքարի համար: Ծնունդդ շնորհավոր, Ռուբե՛ն ջան, տեղդ շատ է զգացվում: Տեսակիցդ շատ է պակասել»: