Որևէ մեկդ չփորձեք Արցախի վրա մատ թափ տալ, ոչ մեկդ. Էդուարդ Շարմազանովը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
Էդուարդ Շարմազանովը Facebook-ի ուղիղ եթերում արձագանքեց որոշ քաղաքական հայտարարությունների, որոնց հանդեպ, ըստ նրա՝ անտարբեր լինելն անթույլատրելի է:
«Այլեւս չեմ զարմանում վարչապետի ԺՊ-ի աբսուրդային հայտարարություններից ու պահվածքից:
Ուրեմն` Ալիեւն ու Էրդողանը միավորվում են, խոսում պանթուրքիստական նպատակների, մեր ղեկավարը, որ Ալիեւին կիրթ է համարում, մատ է թափ տալիս Արցախի հերոսների վրա, նրանց վրա, ում արյան գնով ինքն ու բոլորս այսօր ապրում ենք»: