Արայիկ Խանդոյանի եղբայրը լքել է «Սասնա ծռերի» ցուցակը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ ընտրություններին մասնակից քաղաքական ուժերի և հատկապես ՀՀԿ-ի ու «Սասնա Ծռեր»-ի վարկանիշային թեկնածուները շարունակում են ինքնաբացարկներ հայտնել:
Երեկ ինքնաբացարկներ հայտնելու վերջին օրն էր, և կրկին կային ՀՀԿ թեկնածուներ, ովքեր դիմումներ էին գրել ԿԸՀ: Նրանցից ամենահայտնին ԱԺ նախկին փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն էր, Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանը:
«Սասնա ծռերի» ցուցակից էլ դուրս է եկել նաև Արարատ Խանդոյանը` Արայիկ Խանդոյանի եղբայրը: Նա ցուցակում 41-ն էր և նաև վարկանիշային թեկնածու էր Արագածոտնի մարզում»: