Պարզ լճի մոտակայքում մեքենա է այրվել. կան տուժածներ
Նոյեմբերի 29-ին՝ ժամը 22:36-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Պարզ լճի մոտակայքում այրվում է ավտոմեքենա. կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Դիլիջան-Իջևան հատվածի 5-րդ կմ-ին «Mercedes E320» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել, մոտ 15 մ սահել դեպի գետը և բռնկվել:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, Կ. Թ.-ն (ծնված 1992 թ.), Ա. Դ.-ն (ծնված 1995 թ.) և Հ. Շ.-ն տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Դիլիջանի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրդեհը մարվել է ժամը 23:15-ին: Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է: