Հայաստանը մտադիր է Ռուսաստանի հետ կապերը բարձր մակարդակի վրա պահել
Հայաստանը տրամադրված է պահպանել ՌԴ-ի հետ կապերի դինամիկան, այդ թվում՝ բարձր մակարդակով։ Այս մասին լրագրողներին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը՝ տեղեկացնում է Риа новости-ն։
«Հայաստանի եւ Ռուսաստանի փոխհարաբերությունները դաշնակցային բնույթ են կրում։ Մեր շփումների բովանդակությունն արտահայտում է մեր փոխհարաբերությունների բնույթը։ Սա, բնականաբար, կշարունակվի»,- ասել է նա։
«Մենք բոլոր մակարդակներում, եւ առաջին հերթին բարձր մակարդակում՝ Հայաստանի վարչապետի եւ ՌԴ նախագահի, փոխադարձ այցերի եւ շփումների դինամիկայի շարունակման ծրագիր ունենք»,- ընդգծել է դիվանագետը։
«Մեր արտաքին քաղաքական կուրսում չի եղել եւ չկա որեւէ փոփոխություն»,- հավելել է Մնացականյանը՝ պատասխանելով Հայաստանում խորհրդարանական ընտրություններից հետո հայ-ռուսական հարաբերությունների ապագայի մասին հարցին։