Այս ընտրությունները բացառիկ են նրանով, որ ժողովուրդը նախընտրական այս շրջանում ապրում է լավատեսությամբ. Փաշինյան
«Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչները, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ գտնվում են Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում:
«Այս ընտրությունները բացառիկ են նրանով, որ ժողովուրդը նախընտրական այս շրջանում ապրում է լավատեսությամբ, վստահ վաղվա օրվա նկատմամբ: Մենք ջարդուփշուր ենք արել Հայաստանը տարիներով համակած հուսալքությունը: Մենք տապալել ենք Հայատսանի ժողովրդին տարներով կեղեքող բռնապետությունը և կոռուպցիոն համակարգը: Առաջիկա շրջափուլում մեր մեծագույն հաղթանակը լինելու է աղքատության, գործազրկության և արտագաղթի նկատմամբ»,- հայտարարել է դաշինքը առաջնորդող Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ առաջիկա 20 տարիների ըթնացքում մեր երկրի բնակչության թիվը պետք է կրկնապատկվի:
«Առաջիկա շրջանը պետք է լինի ոչ թե հեռացման, այլ վերադարձի ժամանակաշրջան, դրա համար անհրաժեշտ է, որպեսզի կատարվեն ներդրումներ: Դրա համար անհրաժեշտ են լավ պայմաններ, որպեսզի մարդիկ աշխատելու և ներդնելու հնարավորություն ունենան»,- նշել է նա: