Ոչ ոք իրավունք չունի հայության տարբեր հատվածներին արգելել տեսակետներ հայտնել հայաստանյան քաղաքական իրավիճակի մասին. Ռուստամյան
Ոչ ոք քաղաքական տեսակետներ արտահայտելու իրավունքը սահմանափակելու իրավասություն չունի։ Այս մասին «Երկիր Մեդիա»–ի հարցին ի պատասխան ասել է ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի` Ճամբարակում այսօր հնչեցրած այն մտքին, թե Արցախի նախագահ Բակո Սահակյանը պետք է կարգի հրավիրի իր կառավարության անդամներին։
«Սա մեր քաղաքական կյանքը լավ տեղ չի տանելու։ Ոչ ոք իրավունք չունի հայության տարբեր հատվածներին, հատկապես` հայկական երկրորդ հանրապետության պաշտոնական ընտրված իշխանություններին արգելել տեսակետներ հայտնել հայաստանյան քաղաքական իրավիճակի մասին։ Սա վտանգավոր է, հղի ներազգային պառակտման հասցնելու վտանգով»,- ասել է Արմեն Ռուստամյանը։