Առայժմ դատախազական կողմը բան չի ներկայացնում, միայն ուշադիր լսում է. Քոչարյանի պաշտպան
«Չորս ու կես ժամանոց բողոքը հնարավոր չէ ներկայացնել, միայն կասեմ, որ դատարանը սահմանեց կարգը, որ սկզբում բողոքներ կներկայացնենք, կլսենք դատախազների առարկությունները, որից հետո միջնորդությունները կներկայացնենք: Առայժմ դատախազական կողմը բան չի ներկայացնում, միայն ուշադիր լսում է: 17:00-ից հետո ես կներկայացնեմ իմ բողոքը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը:
Հիշեցնենք՝ այսօր ևս շարունակվել է Ռ. Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ հարցի քննությունը: Փաստաբանները շարունակում են միջնորդություններ ներկայացնել, դրանցից մեկն էլ նոր վերաքննիչ բողոքն է:
«Մինչև 17:00-ն ընդմիջում է հայտարարված, հետո ես պետք է ներկայացնեմ իմ բողոքը, հետո՝ դատախազներն՝ իրենց առարկությունները»,- հավելեց Ալումյանը