Թագուհին էժանագին հագուստ է կրել Չինաստանի նախագահի կնոջ հետ հանդիպմանը
Իսպանիայի թագուհի Լետիսիան Մադրիդում հանդիպել է ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինի և նրա կնոջ՝ Պեն Լիյուանի հետ: Հաղորդում է Daily Mail-ը:
Հանդիպումը տեղի է ունեցել չորեքշաբթի, նոյեմբերի 28-ին: 46-ամյա Լետիսիան կրել է բրիտանական Asos բրենդի ծաղկավոր զգեստ: Պաշտոնական կայքում դրա արժեքը մոտավորապես 120 դոլար է: Թագուհին հանդերձանքը համալրել է բրդյա բաճկոնով, պայուսակով և վերարկուի գույնի կոշիկներով: Նրան ուղեկցել է ամուսինը՝ Իսպանիայի Թագավոր Ֆիլիպ VI-ը: