Երևանում մեկնարկել է Անչափահասների արդարադատություն. զարգացման հնարավոր ուղիներ» խորագրով համաժողովը
Այսօր` նոյեմբերի 29- Երևանում մեկնարկել է «Անչափահասների արդարադատություն. զարգացման հնարավոր ուղիներ» խորագրով երկօրյա գիտագործնական համաժողովը:
Համաժողովի ընթացքում վեր են հանվում ոլորտում առկա խնդիրները՝ օգտագրծելով տեսական և գործնական գիտելիքները: Զեկուցողների կողմից ներկայացվել է Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության արդի վիճակը և առաջիկայում ոլորտում նախատեսվող փոփոխությունները:
«Երբ սկսում էինք այս ոլորտում աշխատել, առաջին հերթին սկսեցինք քրեական, քրեական դատավարության, քրեակատարողական ոլորտներից: Այս ոլորտները, իհարկե, շատ կարևոր են, բայց հասկացանք, որ կան նաև այլ ոլորտներ, երբ անչափահասները առնչվում են օրենքի հետ, շփվում պետական մարմինների հետ, ուստի անչափահասների արդարադատությունը ավելի լայն պետք է դիտարկենք և այս շրջանակը ներառի բոլոր այն դեպքերը, երբ անչափահասը առնչվում է պետական, տեղական ինքնակառավարման մարմինների, նամանավանդ իրավապահ մարմինների հետ»,- ասաց Սուրեն Քրմոյանը:
Համաժողովը կազմակեպել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը: Համաժողովին մասնակցել են մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, արդարադատության փոխնախարարի պաշտոնակատար Սուրեն Քրմոյանը, գլխավոր դատախազի տեղակալ Հայկ Ասլանյանը, Երևան քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանը, Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, դատավորներ, փաստաբաններ, իրավապահ մարմինների աշխատակիցներ, գիտնականներ, միջազգային կառույցների և ՀԿ ներկայացուցիչներ:
Մարդու իրավունքների պաշտպանի խոսքով՝ անչափահասների արդարադատության զարգացման կարևորագույն ուղղություններից պետք է լինեն վերապատարստման դասընթացները, կրթության հարցերը: