Ղազախստանի նախագահը կոչ է արել իրենց կենսամակարդակից դժգոհ քաղաքացիներին այցելել հիվանդանոցներ ու գերեզմանատներ
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կոչ է արել իրենց կենսամակարդակից դժգոհ քաղաքացիներին այցելել հիվանդանոցներ ու գերեզմանատներ, գրում է lenta.ru-ն:
«Մենք հաճախ ենք կյանքից բողոքում՝ սա չի հերիքում, նա չի հերիքում: Եթե կյանքը շատ է բարդացել՝ գնա, քայլիր հիվանդանոցներում, ծայրահեղ դեպքում՝ գերեզմանատանը: Նրանց համար, ովքեր այնտեղ պառկած են, շատ ավելի վատ է, քան քեզ համար», - ասել է նախագահը:
Նրա խոսքով՝ Ղազախստանի բնակիչները հաճախ դժգոհում են՝ չնկատելով այն, ինչ ունեն, հատկապես՝ առողջությունը:
«Ձեռուոտով ենք, գլխի մազերն ենք պոկում՝ ասելով՝ «վայ, ինչ վատ է», - հավելել է Նազարբաևը:
Երկրի ղեկավարը շեշտել է, որ բոլոր դժվարությունները կարելի է հաղթահարել «ուշքի գալու» և շատ աշխատելու դեպքում: Ըստ Նազարբաևի՝ հենց այս ամենը պետք է սովորեցնել երկրի երիտասարդությանը: