Երեխան ընդհատել է Հռոմի պապի պաշտոնական ընդունելությունը (տեսանյութ)
Երեխան ընդհատել է Հռոմի Պապի պաշտոնական ընդունելությունը,- հաղորդում է BBC News-ը:
Այդուհանդերձ, տղան չի գնացել Պապի մոտ, ինչպես շատերը ենթադրում էին, այլ՝ մոտեցել է վատիկանյան պահակին: Վերջինս կանգնած է եղել Հռոմի Պապի կողքին, միջնադարյան կոստյումով:
Սկզբում երեխան քաշել է պահակի թևից: Դրանից հետո նա վազել է մի կողմ, սակայն չի շտապել իջնել ամբիոնից:
Ֆրանցիսկոսի օգնականները ցանկացել են հեռացնել երեխային, բայց պապը նրան խնդրել է մնալ: Հռոմի պապի խոսքերով, տղան իրեն հիշեցրել է Աստծու առաջ ազատության մասին:
Pope Francis charmed as small boy interrupts general audience... and just wait for the moment his sister appears
[Tap to expand] https://t.co/dQL1kDIXeL pic.twitter.com/gaRrsLbHMf
— BBC News (World) (@BBCWorld) 28 ноября 2018 г.