Operativ.am-ը 6 տարեկան է
Operativ.am լրատվական կայքն այսօր դարձավ 6 տարեկան: Այս տարիների ընթացքում իր մատուցած լրատվության միջոցով այն կարողացավ իր հաստատուն տեղը զբաղեցնել հայկական լրատվադաշտում: Operativ.am-ը հավատարիմ մնալով իր սկզբունքներին, 6 տարվա ընթացքում հասարակությանը մատուցեց և կշարունակի մատուցել քաղաքական, հասարակական, տնտեսական, մշակութային, սպորտային, իրավական, ռազմական, աստղային, ինովացիոն տեղեկատվություն:
Կայքի ուշադրության կիզակետում են գտնվում թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքական թեժ իրադարձությունները: Այն ոչ միայն հասանելի է ՀՀ տարածքում, այլ նաև ՀՀ սահմաններից դուրս: Դրա վառ ապացույցը սփյուռքում, ինչպես նաև աշխարհի տարբեր երկրներում գտնվող հայերի արձագանքներն են:
Operativ.am-ն այն լրատվականների թվում էր, որ ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին գտնվում էր Արցախում և օպերատիվ կերպով լուսաբանում տեղի ունեցող իրադարձությունները: Արցախյան հերոսներին ու զինվորներին վերաբերվող ցանկացած իրադարձություն մեր լրատվական կայքի կողմից մշտապես արժանացել է և կարժանանա ուշադրության:
Operativ.am-ն ազատ հարթակ է յուրաքանչյուր քաղաքացու համար՝ անկախ տարիքից, սեռից, քաղաքական ու կրոնական պատկանելությունից: Մեր լրագրողների լուսաբանած մի շարք նյութերի շնորհիվ շատ քաղաքացիների բարձրաձայնած խնդիրներ գտել են իրենց լուծումը:
Operativ.am լրատվական կայքը խոստանում է հավատարիմ մնալ իր սկզբունքներին և շարունակել նույն` օպերատիվ կերպով լրատվություն մատուցել հասարակությանը:
Հետևեք մեզ՝ օպերատիվ կերպով տեղեկացված լինելու համար: Նշենք, որ կայքն ունի նաև ռուսալեզու բաժին:
Operativ.am-ին կարող եք հետևել՝ միանալով նաև մեր պաշտոնական Facebook-յան էջին: