ՀՅԴ ընտրացուցակով առաջադրված թեկնածու Բագրատ Եսայանն ինքնաբացարկ է հայտնել
ՀՅԴ ռեյտինգային ընտրացուցակով առաջադրված թեկնածու Բագրատ Եսայանն ինքնաբացարկ է հայտնել:
«Սիրելի ընկերներ, բարեկամներ, ծանոթներ ու անծանոթներ։ Ցանկանում եմ տեղեկացնել, որ անձնական պատճառներով ինքնաբացարկի դիմում եմ ներկայացրել Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովին, որն այսօր չեղյալ կհամարի իմ գրանցումը, որպես N4 ընտրատարածքում ՀՅԴ ռեյտինգային ընտրակարգով, ինչպես նաև ՀՅԴ համապետական ցանկով առաջադրված թեկնածու։
Պատճառները անձնական են, խնդրում եմ այլ մեկնաբանություններ չտալ։ Կարծում եմ՝ այդ ընտրատարածքում ՀՅԴ ցանկում ընդգրկված յուրաքանչյուր անհատ կարող է ըստ արժանվույն ներկայացնել կուսակցությունը»: