Սաակաշվիլին չի ընդունում ընտրությունների արդյունքները
«Այս ընտրությունները լեգիտիմ չեն։ Ես չեմ ճանաչում այս ընտրությունների արդյունքները»,-այս մասին հայտարարել է Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին՝ անդրադառնալով էքզիթ փոլերի արդյունքներին:
Սաակաշվիլին կոչ է արել ցույցերի ճանապարհով պահանջել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այս մասին հայտնում է aliq.ge-ն։
«Մոտ օրերս Վրաստանի ճակատագրի հարցն է լուծվելու: Ես միասնության կոչ եմ անում, անպայման կհաղթենք»,- հայտարարել է Սաակաշվիլին: