Անգելա Մերկելը դիմավորեց Հայաստանի նախագահին (տեսանյութ, լուսանկարներ)
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը այժմ Գերմանիայում է: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը դիմավորեց Արմեն Սարգսյանին:
Նշենք, որ այցի շրջանակում Հանրապետության նախագահը հանդիպումներ կունենա ԳԴՀ բարձրագույն ղեկավարության՝ կանցլեր Անգելա Մերկելի, նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի, Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ:
Հանդիպումների քննարկումների առանցքում կլինեն երկու երկրների փոխգործակցության օրակարգին և հեռանկարներին վերաբերող բազմաթիվ հարցեր: