«Լուսավոր Հայաստան»-ը հավակնում է դառնալ 2-րդ ուժ (տեսանյութ)
«Բոլոր տեսակի բարեփոխումները Հայաստանում տապալվում էին, որովհետև չկար լեգիտիմ իշխանություն: Այսօր բացառիկ իրավիճակ է ստեղծվել. ժողովրդական ճնշման ներքո արմատախիլ են արվել նախորդ իշխանության գցած հիմքերը: Այսօր նոր հիմքեր գցելու ժամանակն է եկել: Ամեն մեկիս քվեն մի քար է այդ հիմքի մեջ: Այդ հիմքերի մեջ պետք է լինի մեր սերը, անկեղծությունը և համերաշխությունը»,- այս մասին Արմավիրում «Լուսավոր Հայաստան»-ի քարոզարշավի ժամանակ ասաց ԼՀԿ պատգամավորի թեկնածու Շանթ Գրիգորյանը:
ԼՀԿ պատգամավորի թեկնածու Վարդան Առաքելյանն ընդգծեց, որ հեղափոխություն իրականացրած ուժը, բնականաբար, կստանա ձայների մեծամասնություն, և ԼՀԿ-ն հավակնում է դառնալ երկրորդ ուժ:
«Երկիրը կեղեքողները հեռացել են, հիմա եկել է մեր երկիրը բուժելու, պետականաշինության ժամանակը: Դրա համար պրոֆեսիոնալ կադրեր են պետք, որոնցով հարուստ է «Լուսավոր Հայաստանը», – նշեց ԼՀԿ պատգամավորի թեկնածու Արման Ղուկասյանը:
Մանրամասն՝ տեսանյութում: