MMA-ում Միհրան Հարությունյանի հաջորդ մենամարտի օրը հայտնի է
Հայտնի է Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանի հաջորդ մենամարտի օրը MMA-ում:
Հարությունյանը հաջորդ մենամարտը կանցկացնի դեկտեմբերի 14-ին, սակայն մրցակիցը դեռևս հայտնի չէ: Օլիմպիական փոխչեմպիոնի երկրորդ մենամարտը MMA-ում կլինի «Մենամարտ Վոլգայի վրա-8» մրցաշարի շրջանակներում:
Միհրան Հարությունյանը MMA-ում իր առաջին մենամարտում հաղթանակ էր տոնել: