Այս տարվա առաջին ինն ամիսների տնտեսական աճի 13%-ը ձևավորել է առողջապահության ոլորտը
Հայաստանում 2018թ․ առաջին ինը ամիսների ընթացքում արձանագրված տնտեսական աճի 13%-ը ձևավորել է առողջապահության ոլորտը (6%-ից 0,75%-ը), իսկ զուտ ոլորտի աճը կազմում է 25%: Այս մասին իր ֆեյսբուքի էջում գրառում է կատարել ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը:
«Այս աննախադեպ աճին հնարավոր է եղել հասնել ստվերի կրճատման և ընդհանուր տնտեսության ակտիվացման շնորհիվ։ Վստահ եմ՝ աճը շարունակական է լինելու՝ հաշվի առնելով նաև մյուս տարվա առողջապահական պետական բյուջեի աճը մոտ 10 մլրդ դրամով»,- գրել է Թորոսյանը։