Ավետիսյանի ընտանիքն «Գոլդեն Փելես» հյուրանոցը նվիրում է պետությանը (տեսանյութ)
Իջևանում բնակիչների հետ հանդիպման ժամանակ «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կարևոր տեղեկատվություն հայտնեց քաղաքացիներին:
Ինձ տեղեկացնում են, որ Ավետիսյանի ընտանիքն օրեր առաջ դիմել է Պետգույքի կառավարման վարչություն ու ասել, որ Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը նվիրում է պետությանը:
Ըստ ամենայնի, նրանք անցումային արդարադատության գործիքից օգտվելու հնարավորություն ունենալու համար այսպիսի քայլի են դիմել: Մենք պետք ա էդ հյուրանոցը հանենք աճուրդի: