Շարունակվում է Քոչարյանի հարցով Վերաքննիչ դատարանի նիստը. ուղիղ
Սպասվում է, որ քիչ անց կհրապարակվի Քոչարյանի պաշտպանների միջնորդության մասին որոշումը:
Հիշեցնենք՝ ՀՀ երկրորդ նախագահի պաշտպաններն ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել Քոչարյանի խափանման միջոցի հարցը քննող դատավոր Ռուբեն Մխիթարյանին։ Հայկ Ալումյանն ասել էր, որ դատարանը չի ապացուցել, թե ինչ չափանիշով է ընտրվել նախագահող դատավորը։