«ԱՄՆ-ն ավելի շուտ կվերադառնա Լուսին, քան շատերը կարծում են». ՆԱՍԱ-ի ղեկավար
ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության (ՆԱՍԱ) ղեկավար Ջիմ Բրայդենսթայնը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստվում է Երկրի բնական արբանյակ վերադառնալ:
«Մենք Լուսնի մասով նոր համագործակցություն ենք սկսում ամերիկյան ընկերությունների հետ: ԱՄՆ-ն վերադառնում է Լուսնի մակերևույթ: Մենք դա կանենք ձեր մտածածից էլ շուտ»,-գրել է ՆԱՍԱ-ի ղեկավարը:
ՆԱՍԱ-ի «Ապոլլոն» լուսնային ծրագիրը սկսվել է 1961թ. ու ավարտվել 1975թ.: Դրա շրջանակում մարդիկ առաջին անգամ ոտք են դրել Լուսնի վրա: Մարդկության պատմության համար շրջադարձային իրադարձությունը տեղի է ունեցել 1969թ. հուլիսի 20-ին՝ «Ապոլլոն-11» առաքելության ժամանակ: Տիեզերագնացներ Նիլ Արմսթրոնգն ու Բազ Օլդրինը բարեհաջող վայրէջք են կատարել Լուսնի մակերևույթի վրա ու քայլել դրա վրայով: