Կանադայում արջը սպանել է կնոջն ու նրա 10-ամսական երեխային
Կանադայի Յուկոն նահանգում գրիզլին սպանել է 37-ամյա մի կնոջ և նրա 10-ամսական երեխային, հայտնում է CBC News-ը:
Հաղորդվում է, որ նրանց դիերը հայտնաբերել է երեխայի հայրը:
Արջը նրանց վրա հարձակվել է, երբ կինը զբոսանքի էր հանել փոքրիկին:
Անտառից վերադառնալիս՝ տղամարդը գտել է դիերը և սպանել արջին: