Կիմ Չեն Ընը միջազգային դիտորդներին թույլ կտա այցելել հյուսիսկորեական միջուկային օբյեկտներ
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը փոխանցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որ կարող է թույլ տալ միջազգային դիտորդներին այցելել հյուսիսկորեական միջուկային օբյեկտներ, այս մասին գրում է lenta.ru-ն՝ հղում անելով կորեական գործակալությանը:
Դիվանագիտական աղբյուրներից լրատվամիջոցը տեղեկացել է, որ տվյալ առաջարկի մասին Կիմ Չեն Ընը խոսել է սեպտեմբերին Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի հետ ունեցած հանդիպմանը, որն էլ իր հերթին տեղեկությունը փոխանցել է Թրամփին նոյեմբերյան բանակցությունների ժամանակ:
Հս. Կորեայի ղեկավարի նման որոշումը որակվում է որպես լուրջ քայլ ամբողջական ապամիջուկայնացման մասին ԱՄՆ պահանջների հարցում:
Գործակալությունը նկատում է, որ Հս. Կորեան ավելի վաղ արդեն խոսել է Յոնբենում միջուկային հետազոտական կենտրոնը փակելու պատրաստակամության մասին, սակայն միջազգային փորձագետների՝ երկիր մուտք գործելու մասին խոսք չէր եղել: