Նռնակով կառավարության շենք մուտք գործած քաղաքացին նախկին ազատամարտիկ է. Վանեցյանը մանրամասնում է
Հոկտեմբերի 27-ին նռնակով կառավարության շենք մուտք գործած քաղաքացին Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչ է, նախկին ազատամարտիկ, որը հաշվառված է հոգեբուժական կլինիկայում։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 28-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը։
ԱԱԾ տնօրենը մանրամասնեց ՝ քաղաքացին քննության ընթացքում նշել է, որ աշխատանք է ուզում. «Նա նշել է՝ աշխատանք եմ ուզում, ինձ աշխատանք չեն տալիս։ Ուզում էի այդ կերպ ուշադրություն գրավեի իմ վրա։ Նա դիմել է նաեւ ինձ Ազգային անվտանգության ծառայության համակարգում աշխատանքի անցնելու համար, սակայն Ազգային անվտանգության ծառայության մասին օրենքը արգելում է 27 տարին լրացած եւ բարձր քաղաքացիներին աշխատանքի ընդունելուց, բացի այդ նա հաշվառված է նյարդահոգեբուժական կլինիկայում»։
Վանեցյանը նշեց՝ քաղաքացին հիմա կալանքի տակ է, բայց դժվարացավ նշել՝ համաներումը նրա վրա կատարածվի, թե ոչ։
Նշենք, որ հոկտեմբերի 27-ի երեկոյան մի քաղաքացի նռնակով փորձել է մուտք գործել կառավարություն, սակայն շենքի տարածքում հասարակական հսկողություն իրականացնող իրավապահները նրան վնասազերծել են, ապա բերման են ենթարկվել Ազգային անվտանգության ծառայություն։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։