Միջադեպ Ալավերդիում. կանանցից մեկը Փաշինյանից վերցրեց բարձրախոսն ու սկսեց բողոքել (տեսանյութ)
Ալավերդիում «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանի ելույթի ավարտին արտառոց միջադեպ արձանագրվեց: Ալավերդցի կանանցից մեկը Նիկոլ Փաշինյանից վերցրեց բարձրախոսն ու սկսեց բողոքել իր և իր հարևանների բնակարանային անտանելի պայմաններից, ջրի բացակայությունից, իշխանությունների կեղծ խոստումներից:
Նրան ի պատասխան Նիկոլ Փաշինյանը խոստացավ, որ Հայաստանի բոլոր բնակավայրերում քայլ առ քայլ պետք է լուծվեն խմելու ջրի խնդիրները: Նա նաև հաստատեց, որ Հայաստանում մինչև 2024 թվականը ջրի սակագնի թանկացում տեղի չի ունենալու:
Մանրամասն՝ տեսանյութում