ՀՀ ԶՈւ ներկայացուցիչները Մոսկվայում մասնակցում են ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի օպերատիվ ծավալման փաստաթղթերի քննարկմանը
Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության ներկայացուցիչները նոյեմբերի 27-ից 29-ը Մոսկվայում` ՀԱՊԿ Միացյալ շտաբում, մասնակցում են ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի օպերատիվ ծավալման պլանի փաստաթղթերի քննարկմանը և ճշտմանը նվիրված աշխատանքային հանդիպմանը:
Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: