Արգենտինահայերը բողոքի ակցիա են կազմակերպել Էրդողանի՝ Բուենոս Այրես այցի դեմ (տեսանյութ)
Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում հայ համայնքը բողոքի ակցիա է կազմակերպել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցի դեմ, որն Արգենտինա է ժամանելու G20 գագաթնաժողովին մասնակցության համար:
Ինչպես փոխանցում է theregion.org կայքը, արգենտինահայերը դատապարտել են Թուրքիայի՝ Հայոց ցեղասպանության հարցում ժխտողական քաղաքականությունը, ինչպես նաև միջազգային հանրության ուշադրությունն են հրավիրել այն փաստի վրա, որ ժամանակակից Թուրքիայում շարունակվում են բռնաճնշումներն ազգային ու կրոնական փոքրամասնությունների նկատմամբ:
Ակցիայի մասնակիցները խոսել են նաև Թուրքիայի քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի մասին, որը շարունակում է մնալ թուրքական բանտում՝ չնայած նրա անհապաղ ազատ արձակման մասին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշմանը:
Մանրամասն՝ տեսանյութում: