Ռիհանան դատապարտել է Մեքսիկայի հետ սահմանին արցունքաբեր գազի կիրառումը՝ սահմանապահների գործողություններն «ահաբեկչություն» որակելով
Երգչուհի Ռիհանան անդրադարձել է ամերիկացի սահմանապահների կողմից Մեքսիկայի հետ սահմանին գտնվող ներգաղթյալների խմբի դեմ արցունքաբեր գազ կիրառելու դեպքին՝ ԱՄՆ իշխանություններին մեղադրելով ահաբեկչության համար, գրում է Daily Mail-ը:
Երեսնամյա բարբադոսցի երգչուհին Instagram-ի իր էջում արցունքաբեր գազի կիրառման լուրը հաստատող լուսանկար է վերահրապարակել և այն «ահաբեկչություն» վերնագրել:
Երեկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հորդորել էր Մեքսիկայի իշխանություններին «դրոշներ ծածանող ներգաղթյալներին» իրենց երկրներ ուղարկել:
Թրամփը հայտարարել է, որ չի պատրաստվում ապաստան տրամադրել նմանատիպ «քարավանների» անդամներին՝ նշելով, որ նրանց մեջ շատ են հանցագործները, հանցախմբերի անդամներն ու ահաբեկիչները: