Փաշինյանը անդրադարձել է Դավիթ Շահնազարյանի հայտարարությանը
Ստեփանավանում նախընտրական քարոզարշավի ժամանակ անդրադառնալով ՀՀԿ-ի կողմից պատգամավորի թեկնածու առաջադրված Դավիթ Շահնազարյանի հայտարարությանը, Նիկոլ Փաշինյանն ասել է. «Վերջերս բացահայտված սերժական Դավիթ Շահնազարյանը հայտարարել է, թե մեր իշխանությունը եկել է, որպեսզի Ղարաբաղը հանձնի: Ես չեմ ուզում էմոցիոնալ հայտարարություններ անել, որովհետև ՀՀԿ-ն ու Շահնազարյանը ոչ մի էմոցիա չեն շարժում:
Բայց ես ուզում եմ ասել՝ մեր կառավարությունն ու ես ՀՀ առաջին ղեկավարն եմ, ով ասել ա հետևյալը, որ ՀՀ ոչ մի ղեկավար ու իշխանություն չի կարող լուծել Ղարաբաղի հարցը, որովհետև ժողովուրդն է որոշողը: Եթե կլինի Ղարաբաղի հարցի կարգավորման էնպիսի առաջարկ, որն իմ կարծիքով ընդունելի կլինի ժողովրդի համար, կգամ ու կներկայացնեմ, և ժողովուրդը կորոշի՝ ընդունել, թե՞ ոչ»: