Կադաստրային ծառայությունների գները կնվազե՞ն
Կադաստրային ծառայությունների սահմանված գների շնորհիվ է, որ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն յուրահատուկ պետական մարմին է, որն ինքնաֆինանսովորվում է, այսինքն՝ պետական բյոջեից գումարներ չենք ստանում ամենօրյա մեր գործունեության համար։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 27-ին, կատարված աշխատանքի ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսին հայտարարեց կոմիտեի նախագահ Սարհատ Պետրոսյանը։
«Իհարկե, մեր եւ կառավարության համար կարող էր շատ լավ պոպուլիստական քայլ լիներ գնիջեցումը, այդ դեպքում, սակայն, մենք պետք է տարվա վերջում գնայինք, պետությանը ասեինք՝ խնդրում ենք փոխհատուցել պակասող մասը»,-շեշտեց նա։
Սարհատ Պետրոսյանը նշում է՝ առաջին հայացքից գները միգուցե բարձր են, բայց դրանք օբյեկտիվ են։ «Մեր նախաձեռնած բարեփոխումների արդյուքնում մենք կկարողանանք նվազեցնել այդ սակագները, այդ ինքնաշխատ, առցանց եւ անթուղթ կադաստրին հասնել, բայց դրա համար մենք ճանապարհ ունենք անցնելու։ Բարեփոխումների արդյունքում մենք կարիք չենք ունենա պահել գրասենյակները, կարիք չենք ունենա թղթային հսկայական գործարքների, դրանք կավտոմատացվեն, որին կարծում եմ 5 տարվա ընթացքում դրան կկարողանանք հասնել»։
Հարցին՝ հնարավո՞ր է դա աշխատատեղերի կրճատման բերի, նա հայտնեց․ «Այս պահին մենք հակառակ գործընթացին ենք գնում, երբ ես ստանձնեցի պաշտոնը, համակարգում ավելի քիչ մարդ էր աշխատում, քան այսօր։ Մեր բարեփոխումները ենթադրում են աշխատողների թվաքանակի ավելացում։ Բայց բարեփոխումների արդյունքում նույն գործառույթները կարող ենք իրականացնել ավելի փոքր թվով աշխատողներով»,-եզրափակեց նա։