Որևէ ստահակ թող չպնդի, որ Մանվել Գրիգորյանը պահածո է գողացել. Շահնազարյան
Որևէ ստահակ թող չպնդի, որ Մանվել Գրիգորյանը պահածո է գողացել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀԿ պատգամավորության թեկնածու, ԱԱԾ նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանը։
«Ընդհանրապես, որևէ մեղադրանք, քանի դեռ դատարանով ապացուցված չէ, որևէ մեկը թող չփորձի հնչեցնել», - ասաց նա՝ հավելելով, որ Մանվել Գրիգորյանը հայրենիքի առջև այնքան ծառայություներ է մատուցել, որ իրավունք ունի արդար դատական քննության։
«Որովհետև նրա՝ հայրենիքին մատուցած ծառայությունները այնքան շատ են, որ այսօրվա ողջ կառավարությունը իրար հետ վերցրած դրա կեսն էլ չի արել», - ասել է Շահնազարյանը։