Քաղաքապետի կարգադրությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ՝ կենդանաբանական այգում ուսումնասիրություններ սկսելու նպատակով
Երևանի քաղաքապետի նոյեմբերի 23-ի կարգադրությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որի նպատակն է վերհանել և ուսումնասիրել Երևանի կենդանաբանական այգու գործունեության հետ կապված խնդիրները, ինչպես նաև քննարկել կազմակերպության գործունեության արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր:
Աշխատանքային խումբը կազմված է հետևյալ անձանցից.
Աշխատանքային խմբի ղեկավար՝
Էմին Թորոսյան - Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար
Աշխատանքային խմբի անդամներ՝
Եղիշե Սարգսյան՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետի տեղակալ,
Սեդա Կոտոլիկյան՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության կազմակերպությունների եկամուտների և ծախսերի և մոնիթորինգի բաժնի գլխավոր մասնագետ,
Կարինե Դանիելյան՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության նորմատիվ ակտերի մշակման և իրավական փորձաքննության բաժնի պետ
Գոռ Մուրադյան՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության կազմակերպման բաժնի պետ
Գայանե Անտոնյան՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետի տեղակալ
Սամվել Գևորգյան՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության, շինարարության և բարեկարգման բաժնի առաջատար մասնագետ
Խմբի աշխատանքներին կարող են ներգրավվել շահագրգիռ անձինք և կազմակերպությունների ներկայացուցիչներ: Կենդանաբանական այգում ուսումնասիրությունները պետք է տևեն նոյեմբերի 26-ից մինչև դեկտեմբերի 21-ը: