Ջենարո Գատուզոն խոզի գլուխ է. Իտալիայի ԱԳ նախարար
Իտալիայի առաջնության 13-րդ տուրում «Միլանը» 1:1 հաշվով է ավարտել «Լացիոյի» հետ հանդիպումը՝ գոլ ընդունելով ավելացված 4-րդ րոպեին:
Իր զայրույթն է արտահայտել Իտալիայի արտաքին գործերի նախարար, «Միլանի» երկրպագու Մատեո Սալվինին՝ քննադատելով միլանյան թիմի գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոյին.
«Գատուզոն խոզի գլուխ է: Երբ այդքան բարդ խաղում գոլ ես խփում, նորմալ է այնուհետև փակվել պաշտպանությունում: Մեկը ինձ կբացատրի՞, թե ինչու է Ջենարոն այդքան համառ:
Վերջին 10 րոպեներին պետք էր Կաստիլյեխոյին խաղադաշտ մտցնել Բորինիի փոխարեն, ով վազում էր իմ տատիկի արագության չափ: Ես չունեմ մարզչական արտոնագիր և այն պարտադիր չէ այս ամենը հասկանալու համար: Սա յուրաքանչյուր երկրպագուի, ով պաստայով հեռուստացույցի առջև է, հասկանալի է:
«Միլանի» խնդիրները պաշտպանությունը և կիսապաշտպանությունն են: Երբ ես տեսա մարզումը 3 պաշտպանով, սկսեցի աղոթել»,- պաշտոնյայի խոսքն է մեջբերել Top Calcio 24-ը: