Հեղափոխության ամենամեծ արդյունքն այն է, որ Հայաստանից վերացրել են հեղափոխությունների անհրաժեշտությունը. Փաշինյան
«Թալինը վերջին տասնամյակների քաղաքական բոլոր պրոցեսներում եղել է ամենաակտիվ քաղաքներից մեկը: Իսկ 2018-ին դուք արեցիք ձեր ասածն ու հաղթեցիք կոռումպացված իշխանությանը»,- թալինցիների հետ հանդիպման ժամանակ ասաց վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը:
Վերջինը նշեց, որ հեղափոխության ամենամեծ արդյունքն այն է, որ ըստ էության, Հայաստանից վերացրել են հեղափոխությունների անհրաժեշտությունը. «Էն դեպքերում, երբ դուք որոշեք հեղափոխություն անել, կարող եք անել ձեր 1 քվեաթերթիկի միջոցով: Երբ ինձ ասում են՝ ձեր իշխանությունը, ասում եմ՝ իշխանությունն իմը կամ մերը չէ, ժողովրդինն է:
Այսօր ես պատիվ ունեմ ներկայանալու որպես «Իմ քայլը» դաշինքի վարչապետի թեկնածու ու այս ընտրություններն ունեն մի կարևոր առանձնահատկություն՝ դուք առաջին հերթին ընտրում եք վարչապետ»: